Բաժիններ՝

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 11-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 21 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ ննջասենյակի հատակին, գիտակից վիճակում հայտնաբերել վատառողջ Հ. Հ.-ին (ծնված 1956 թ.), ում պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս