Վառելափայտային «կրքեր» նաև Լոռիում. խուլ դժգոհություններ են հասունանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում եւս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։

Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաեւ ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։

Դեռեւս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։

Միեւնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առեւտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռեւս չեն երեւում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031