Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը արձանագրությունում դարձել է «անտեսիր». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:

«Ժողովուրդ» թերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»:

Հիշեցնենք` նախարարը տեւական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը: Ու հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենեւին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից: Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել:

Հիշեցնենք, որ տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031