Բաժիններ՝

Երևանում տուրիստական ավտոբուս է այրվել

Հուլիսի 24-ին, ժամը 02։10-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` Գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել` 02:56-ին: Այրվել է «Բիզնես Լայն» ՍՊԸ-ին պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի հետնամասը, վերևով անցնող արտաքին լուսավորման լարեր (2 գ.մ) և ջերմահարվել` ավտոբուսի դիմացի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031