Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները:
Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Երևանի քաղաքապետարանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին։
Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախում 2 քաղաքացի մեկուսացվել է Շուշիի հիվանդանոցում՝ կորոնավիրուսի կասկածով։
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
Ռուսաստանի Դաշնության դատախազութունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ազատ է արձակել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:
Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն եղանակով պայմանավորված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածի փակ լինելու պատճառով:
Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:
Ոստիկանությունում մարտի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Արսեն ջան, կորոնավիրուսի վերաբերյալ քո գնահատականներին արդեն երկու ամիս է ծանոթ ենք։
Պարետատունն արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել Զանգվածային լրատվության միջոցների կողմից:
Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած ակտերը չեն քննարկվում այլ կատարվում են ամբողջ ծավալով:
168.am-ին «Փեթակ» առևտրի կենտրոնից հայտնեցին, որ իրենք այսօր աշխատում են։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ:
Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան:
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ:
Երևանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասույան դատարանի Արաբկիրի նստավայրը (13 դատավորների աշխատակազմեր, գրասենյակ (շուրջ 100 աշխատակից կարգադրիչների հետ միասին)) ստացել է 13 հատ դիմակ, 13 զույգ ձեռնոց և 5 լիտր աղտահանիչ հեղուկ։
168.am-ը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ պահանջը չի խախտում ԶԼՄ-ների և գովազդային ընկերությունների միջև կնքված պայմանագրերի՝ կոմերցիոն, հարկային գաղտնիքի մասին դրույթները, ո՞րն է ԶԼՄ-ներից նման հաշվետվություն պահանջելու նպատակը, եթե ՏՄՊՊՀ-ն այդ նույն հաշվետվությունը կարող է ստանալ Պետական եկամուտների կոմիտեից:
Կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի տարածումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ստեղծված գնումների ընդհանուր վիճակին։
Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։