ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սևանա լճի մաքրման աշխատանքներն այս պահին էլ ընթացքի մեջ են։ Տեղի է ունենում անտառաշերտի մաքրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
ՀՀ կառավարչությունն ավելի քան 23 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար:
Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։ Հայցը ներկայացվել է Վարչական դատարան, և գործով որպես երրորդ անձ՝ ներգրավվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին:
Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ: Հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում՝ ի նշան այն բանի, որ օրերս տրանսգենդերն ազատ շրջել են Կառավարության շենքի մոտ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճանապարհային Ոստիկանությունը չի տիրապետում սեփական վիճակագրությանը Այսօր՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բացասական եզրակացություն տվեց ներկայացված այն օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքը: Ակնհայտ է, որ նման խախտումները ամենավտանգավորներից են: Դեռևս ամռանը շրջանառության […]
Լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց. կա բերման ենթարկված:
Այսօր «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկած նախագծին: Դրանով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարչական տուգանքի չափը բարձրացնել՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Զոհված զինծառայողների ընտանիքները այսօր Կառավարության նիստից հետո պատրաստվում են հանդիպել վարչապետի օգնականի հետ՝ քննարկելու շաբաթներ առաջ իրենց բարձրացրած խնդիրը։
Քաղաքացիական ավիացիայի համար հոկտեմբերի 16-ը շատ կարևոր օր էր, որովհետև Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել և ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր են վաճառվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստում, որպես լավ լուր, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով՝ ճի՞շտ եմ հասկացել, որ հիմա Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
«911» ծառայություն հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա:
Զոհված զինծառայողների ընտանիքները կրկին Կառավարության շենքի մոտ են:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ. ուղիղ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջեւանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։
«Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը: