Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեքենան, խախտելով երթևեկության կանոնները, մեծ արագությամբ սլանում Երևանի կենտրոնում՝ վթարային վիճակ ստեղծելով և վտանգելով հետիոտների կյանքը:
Մոսկվայի «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել է շենքի երեսպատումը 1-ից 4-րդ հարկերում։ «Իզվեստիյա» պարբերականը հաղորդում է, որ հրդեհը մարվել է։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։
Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Էջնիածին-Երևան ավտոճանապարհին գործող «33» բենզալցակայանի տարածքում Սեյրան Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեղուկ գազի լցակետի սարքավորումներին և հայտնվել գազալցակայանի տարածքում:
Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այս մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին:
Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխարեն քաղաքապետի պարտականությունները կատարող, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ օրերս քաղաքապետարանի բյուջեից 69 մլն․ 989 հազար 474 դրամ է հատկացվել 15 երգերի նորացված ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի ստեղծման համար։
Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը. հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:
Թեեւ դեռեւս շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն կա աշխատանքային փաստաթուղթ՝ ֆինանսների նախարարության կողմից մշակված։
Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
«Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ու․-ն, Ս․ Ա․-ն և Է․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ:
Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:
Օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված:
Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են կիբեռհանցագործների ցանց, որոնք հափշտակել են տարբեր երկրների հազարավոր մարդկանց անձնական տվյալներ և վաճառել դրանք, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների։ Ձերբակալված է 11 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը:
2023 թվականին Եվրոպայում տապից մահացել է 47 690 մարդ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բարսելոնայի ISGlobal ինստիտուտի ուսումնասիրությունը։
Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Հուլիսին Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրո զեկույցում:
«Հայաստանի դրածո իշխանությունները հրաշալի կատարում են հոգեբանական պատերազմի տրամաբանությունից թելադրված օպերացիաները: Ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանություններն այնքան գրագիտություն, գիտելիք ունեն, որ իրենք են կազմակերպում, բայց քանի որ իրենք շատ լավ կատարողներ են՝ բարոյական որևէ սահման չունեցող, ինչ թելադրվի՝ կանեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով այս լարված իրավիճակում Փաշինյան ընտանիքի ակտիվությանը:
Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին կոչ է արել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին չստորագրել օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում։
Վերջին 6 ամսվա ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։ Այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։
Երկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինորի Մորիվակին նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումներ կլինեն հյուսիսանատոլիական սալի գծով անցնող քաղաքներում, վտանգի տակ են Թուրքիայի 32 նահանգների բնակավայրեր։