Վարչապետն ընդգծեց՝ վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էներգետիկ ցանցերն այս վճարումներով փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը․ «Եթե այդ էներգետիկ համակարգի աշխատողներն աշխատավարձ չստանան, էլի մեկ սոցիալապես անապահով խումբ է, չէ՞, ձևավորվելու, որին նորից կառավարությունը պետք է օգնի։ Հետևաբար՝ այս ձևով կառավարությունը կամ ՀԾԿՀ-ն լուծել է նաև այդ սեգմենտի հարցը, լուծել է նաև նպաստառուների հարցը, որ այդ էներգետիկ համակարգը հարկեր վճարի, և մենք կարողանանք այդ նպաստառուների նպաստները վճարել»։
Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:
Ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Երևանի ավագանին այսօր քննարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին հարցը: Ավագանին փոփոխությունը հաստատեց: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետին հարցրեց՝ ի՞նչ եղան այն 100 ավտոբուսները, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվեր:
«Երբ Կառավարությունը հայտարարում է, որ 2020 թվականի բյուջեով դրված 4.9 տոկոս աճի փոխարեն՝ այս տարի կանխատեսում է -2 տոկոս անկում, արդյո՞ք սա չի նշանակում, որ մի քանի ամիս հետո նորից գալու եք Ազգային ժողով և բարձրացնեք դեֆիցիտի և թվերը ճշգրտելու խնդիրները»:
«Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական և ճգնաժամային վիճակի բերումով չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները։ Մենք դեռ մարտին, արտակարգ դրություն մտցնելու հարցի քննարկման համատեքստում, հայտարարել ենք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Ընդ որում՝ երբ այդ ժամանակ այդ հայտարարությունն անում էինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի»:
Երևանի կրկեսին կից պուրակը կանվանակոչվի ծաղրածու, մնջախաղի վարպետ, հայազգի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Որոշումն այսօր կայացրեց Երևանի ավագանին՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Զեկուցողը, որպես որոշման նախագծի հիմնավորում՝ ընթերցեց Ենգիբարյանի կենսագրությունը:
Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի վրա հարձակման դեպքով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպք բացահայտելու մասին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կոմունալ ծառայությունների վճարների մասին: «Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժա»,- վարչապետն այսպես է վերնագրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյան
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ զորակոչի թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ապրիլի 27-ին, ժամը 11։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ գազի և էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելով պայմանավորված՝ արդեն անջատումներ են իրականացվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 27-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «10X մարկետ» խանութի մոտակայքում այրվում է ստվարաթուղթ:
Ապրիլի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի գերեզմանատան տարածքում կայանած իր մեքենայի ապակին կոտրել և սրահից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր։
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի՝ ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։
Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ապրիլի 26-ին, ժամը 17։47-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի` թիակի ծակած վերքով:
Ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Լոռու մարզի Օձուն համայնքում ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, որոնք նախկինում ևս եղել են, բայց համավարակի հետևանքով այսօր վիճակն ավելի է բարդացել:
Հերմինե Մատինյանը, ով նախքան արտակարգ դրությունը խոհարար է աշխատել և կարողացել է պահել իր ընտանիքը, վճարել աղջկա ուսման ու տան վարձը, այսօր անելանելի վիճակում է հայտնվել։
Սպանություն՝ ծեծկռտուքի ժամանակ. առերևույթ հանցագործություն կատարած 25-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Այսօր Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր անցկացվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների պնդմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցում, քանի որ այն կազմակերպվել է մի շարք իրավախախտումներով: