Բաժիններ՝

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Ինչպես տեղեկացնում  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:

2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

ՌԴ կառավարությունը փետրվարի 3-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս