Արցախում վիրավոր զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. առողջապահության նախարար

Արցախում վիրավորներից 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1 հոգի ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում:

Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նա նշել է, որ գրեթե բոլորի մոտ բեկորային վնասվածքներ են:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031