
Հրդեհ՝ Այգեհովիտ գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 13-ին, ժամը 12։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այգեհովիտ գյուղի 27-րդ փողոցում գտնվող ավտոտնակում այրվում են ավտոմեքենա և անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և պահեստավորած անասնակեր (մոտ 20 հակ):