Աղջիկների 9 տիպ, որոնք վանում են տղամարդկանց

Եթե Դուք շատ եք ուզում ամուսնանալ, ու ոչ մի կերպ չի ստացվում, միգուցե խնդիրը մանրուքների մեջ է: Առաջարկում ենք հայտնաբերել դրանք ու վերացնել, որպեսզի պատահաբար չվանեք ձեր երազանքների տղամարդուն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աղջիկների 9 տիպ, որոնք վանում են տղամարդկանց: Կարդացեք և խուսափեք նրանց գործած սխալներից:

1. Տիպ. «Չեմ կարող չխանդել»: Այսպիսի կանայք չեն վստահում ու միշտ կասկածներ ունեն իրենց տղամարդու նկատմամբ: Հնարավոր է, նախկինում դավաճանության ու վիրավորանքի դառը փորձ են ունեցել, որը կրում են մինչ այժմ: Իսկ այդպիսի խանդոտ կնոջից տղամարդն իհարկե կհեռանա` մտածելով` իսկ ինչո՞ւ ես պետք է վճարեմ ուրիշի արածի համար:

2. Տիպ. «Ղեկավար»: Սկզբում նա կգնահատի բնավորության այդ հաճելի գիծը. Ինչպե՞ս չհիանալ այնպիսի կնոջով, ով գիտի, թե ինչ է ուզում: Սակայն հետո նրա իրական էությունը երևան կգա, բոսի կամ ղեկավարի կերպը, որը մոտավորապես արտահայտվում է այս կերպ` ես ուսուցիչն եմ, իսկ դու` աշակերտը: Այսպիսի աղջիկները ճնշում են և սիրելիի ինքնագնահատականն իջեցնում անհնարին ցածր մակարդակի:

Տրորելով վերջինիս` այդ կանայք սկսում են բողոքել իրենց ընկերուհիներին, բարեկամներին ու աշխատակիցներին, թե  ամուսինը ոչնչություն է, թուլակամի մեկը, ինչո՞ւ ես նրա հետ ամուսնացա, բոլորովին ինքնուրույն չէ, և այլն: Եթե այս պատմության մեջ տեսաք ինքներդ Ձեզ, մի փորձեք ամեն ինչ անել ինքներդ: Թույլ տվեք, որ Ձեր տղամարդն իրեն դրսևորի: Դարձեք փխրուն և նուրբ:

3. Տիպ. «Սիրում եմ խաղալ»: Կոնֆետների և ծաղկեփնջերի շրջանում գայթակղող խաղերը զվարճալի և տեղին են թվում, սակայն երկարատև հարաբերությունների դեպքում դրանք կարող են խնդիր դառնալ: Խաղալ սիրողները պետք է ավելի բարեհամբույր ու կայուն դառնան: Ինչքան էլ որ գայթակղիչ լինի, դադարեք խաղալ նրա սրտի հետ:

4. Տիպ. «Դու իմ տիեզերքի կենտրոնն ես»: Սկզբում տղային, անշուշտ, դուր են գալիս ուշադրությունն ու հոգատարությունը, սակայն ժամանակի ընթացքում նա ազատության կձգտի: Երբեմն չափից ավելի ուշադրությունն էլ կարող է նյարդայնացնել: Հիշեք. տղամարդիկ սիրում են իրենց պլանները, նպատակներն ու կյանքն ունեցող կանանց: Մի մոռացեք Ձեր և Ձեր երազանքների մասին:

5. Տիպ. «Հայրիկի աղջիկը»: Հոգեբանների կարծիքով՝ այսպիսի կանայք հանդիպում են տարիքով մեծ և առավել ազդեցիկ տղամարդկանց հետ, քանի որ փնտրում են իրենց հոր կերպարը: Հնարավոր է՝ հասուն տղամարդը կզարմանա, որ իրենով հետաքրքրվում է երիտասարդ աղջիկ, իսկ հետո կհասկանա, որ նա շատ թերություններ ունի, որոնց վրա աշխատել է պետք:

6. Տիպ. «Ես դիետայի վրա եմ»: Սա մի վարքագիծ է, որը տղամարդու կողմից ընկալվում է՝ որպես՝ «նա առողջության հետ կապված խնդիրներ ունի»: Տղամարդիկ իրենց կյանքն ուզում են կիսել նրանց հետ, ովքեր չեն վախենում կարտոֆիլի ֆրիից կամ խմորեղենից, քանի որ, համաձայնեք, միայնակ ընթրելն այնքան էլ հաճելի բան չէ:

7. Տիպ. «Ես քեզ կփոխեմ»: Սա կարծես թե ամենատարածված տիպն է: Այսպիսի կանայք իրենց ողջ ուժերը ներդնում են, որպեսզի տղամարդուն հարմարեցնեն իրենց ու իրենց պահանջմունքներին: Անողնաշար տղամարդուն դա դուր կգա, քանի որ նա բնությունից այդպիսին է: Իսկ ահա մեծամասնությունը  կփորձի փախչել այդպիսի կնոջից դեռ մինչև հարաբերությունների լրջանալը:

8. Տիպ. «Ես պաշտում եմ բամբասանքները»: Բամբասկոտ կնոջ հետ տղամարդու վարքագիծը կլինի համապատասխան զգուշավոր: Նա պարզապես չի կարող վստահ լինել, որ նրա անձնական կյանքը համընդհանուր քննարկման առարկա չի դառնա:

9. Տիպ «Իսկ ես գեղեցի՞կ եմ»: Այս աղջիկներին պետք է չափազանց շատ ուշադրություն: Նրան անդադար պետք է ասել, որ նա գեղեցիկ է, խելացի և հետաքրքիր: Այսպիսի վարքին հեշտ չէ դիմանալ: Արդյունքում՝ Ձեր տղամարդը կհոգնի նրանից, որ իր ընտրյալը չի գնահատում այն, ինչ ունի, այլ ձգտում է ավելի լավը թվալ, քան իրականում կա:

Եթե Դուք Ձեզ գտաք այս 9 տիպերից որևէ մեկում, արդեն գիտեք, թե ինչ պետք է անեք: Հարմարավետ կին եղեք: Այդ դեպքում նա կցանկանա կյանքի ճանապարհն անցնել Ձեզ հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մ. Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս