Տղամարդու դավաճանության 5 պատճառ, որոնց մասին կանայք մտածում են վերջին հերթին

Ընդունված է կարծել, որ կանայք տղամարդիկ «ձախ» են գնում իրենց կանաց ֆիզիկական անկատարության` կնճիռների, ավելորդ քաշի, թառամած մաշկի և ոչ իդեալական կերպարի պատճառով, սակայն ճշմարտությունն այն է, որ դավաճանությունների մեծ մասն ընդհանրապես կապ չունի արտաքին բարեմասնությունների կամ թերությունների հետ: Դրանք զույգի մոտ եղած առավել խորքային խնդիրների պատասխանն են:

Նա ընկեր է փնտրում…

Իմաստուն մարդիկ ասում են, որ կինը ոչ միայն լավ տնային տնտեսուհի կամ սիրուհի պիտի լինի, այլև առաջին հերթին՝ ընկեր իր ամուսնու համար: Այդ ընկերությանը պետք է սովորել դեռ սիրահարվածության նախնական փուլում, ինչը շատ աղջիկներ չեն անում: Նրանք հույսը դնում են քիմիայի, կրքի, անկողնու վրա` հույս ունենալով դրանով գրավել և պահել սիրելի տղամարդուն: Բայց տղամարդը հոգով և մարմնով նրան հավատարիմ կլինի, ով կարողանում է լսել, հասկանալ իրեն և իր կողմից լինել: Նրանք փնտրում են այն կնոջը, ում հետ աշխարհում ամեն ինչի մասին կարող են խոսել: Այդպիսի կինը երբեք ամուսնուն չի ասի` բայց չէ՞ որ ես քեզ ասում էի: Նա իր տղամարդուն շարունակ չի սղոցի ու չի մեղադրի: Նա իսկական ընկեր, այլ ոչ թե ընկերուհի կլինի:

Տղամարդկանց դուր է գալիս խաղը…

Կարդացեք նաև

Խաղ ասելով` պետք է հասկանալ շփման մեջ թեթևությունը, հանկարծակի և նույնիսկ ինչ-որ տեղ մանկական արարքների նկատմամբ հակվածությունը: Ասում են, որ անգամ հասուն տարիքում տղամարդը հոգու խորքում երեխա է մնում; Եվ երբ հանկարծ կնոջ մեջ մայր է տեսնում, դասարանի ավագ կամ ցանկացած այլ աղջկա՝ հրամայական և չափազանց լուրջ տոնով, նա փախչում է, ինչպես փախավ Թոմ Սոյերը տիկին Փոլիից: Այդ պատճառով էլ մանկական խաղացկունությունը պահպանել կարողացող, երբեմն նույնիսկ միամիտ կնոջ այդ հմտությունը շատ արժեքավոր ներդրում է հարաբերությունների զարգացման գործում: Յուրաքանչյուր կին ամբողջ կյանքում մի քիչ հարսնացու պետք է մնա: Հիշեք այդ վիճակը, և Ձեզ համար ավելի հեշտ կլինի վերադառնալ այն կերպարին ու բնավորությանը, որը Ձեր ամուսինը ժամանակին սիրել է:

Նա ցանկանում է տեսնել երջանիկ կնոջ…

Իրականում յուրաքանչյուր տղամարդու նպատակն է՝ երջանիկ դարձնել իր կողքին եղած կնոջը, սակայն, երբ նա տեսնում է, որ կինը դժբախտ է, ճնշված, շարունակ ինչ-որ բանից դժգոհ է, ապա նա կարող է փնտրել նրան, ով երջանկություն կճառագի: Ընդ որում, կարևոր է նշել, որ կանանց մեծամասնությունը պարզապես չի կարողանում երջանիկ լինել: Ամենաամուր ամուսնությունները նրանք են, որտեղ ամուսինները կարողանում են շնորհակալ լինել մանրուքների համար, ուրախանալ ամենաչնչին բանով և գնահատել ամենապարզ բաները; Երջանկությունը հոգու մեջ եղած խաղաղությունն է, որը յուրաքանչյուր կին պետք է որպես ուղենիշ ընդունի ու ձգտի հասնել դրան իր ներսում:

Նա փնտրում է նրան, ով իրեն չի հերիքում…

Մի տղամարդ ընկերոջը բողոքեց, թե իր կնոջը չեն հերիքում կանացիությունն ու մեղմությունը, իսկ ինքն այնքան է ուզում իր կողքին տեսնել հենց այդպիսի կնոջ: Երբեմն հանուն ամուսնուդ իսկապես արժե փոխվել: Իհարկե, խոսքն այն մասին չէ, երբ նա փնտրում է ավելի գեղեցիկ կամ երիտասարդ մեկին. դա, իհարկե, եսասիրություն է: Այդ ժամանակ իրավիճակը պիտի ամուսինը վերարժևորի, ոչ թե կինը:

Արցունքներ, արցունքներ, արցունքներ…

Արցունքը չափազանց հզոր կանացի զենք է՝ այն հաճախ գործադրելու համար: Տղամարդը կարող է գնալ դավաճանության, եթե հոգնել է անվերջ մեղավոր և կնոջ տառապանքների համար պատասխանատու լինելուց: Առիթներ կարող եք գտնել՝ որքան ուզեք, տանը կնոջն օգնել չցանկանալու թեմայից՝ մինչև շատ առօրեական «դու ինձ չես սիրումը»: Ամենից հաճախ արցունքներ հորդում են հիմարության պատճառով. Սա կարևոր է հիշել: Այո, դա իրականում իրավիճակի եսասիրական լուծման տարբերակ է, սակայն միշտ էլ ամուսնական անհաջողության դեպքում 2 կողմն էլ մեղավոր են:

Պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս