
Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջեւանի քաղաքապետ:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանն իսկապես նման երազանքներ ունի, որոնք էլ իրենց հերթին շուտով ի կատար կածվեն: Մեր տեղեկություններով՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ Իջեւանում զբաղեցնում է քաղաքապետի ստվերային ղեկավարի պաշտոնը:
Իջեւանի մեր աղբյուրի պնդմամբ՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ քաղաքապետարանում սեփական ցանկությամբ աշխատանքներ է իրականացնում»: