Լիբանանի առողջապահության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ ևս երկու զոհ և 10 վիրավոր է գրանցվել Սայիդա շրջանում։
ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ–ի վրա ուկրաինական 140 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Հնդիկ նավաստիները տարհանվել են MT Marivex նավից, որը երեկ ԱՄՆ–ի հարվածի տակ էր հայտնվել Օմանի Մասիրահ կղզու մոտ։
Ընտրություններից հետո վտանգավոր հայտարարություններ են արվում՝ խմբերն ընդհատակում են.Անդրանիկ Քոչարյան
Ամերիկյան մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող DAWN կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա, որպեսզի հասնեն նրա «ռազմական գործողությունների դադարեցմանը Իրանում, Լիբանանում և դրանց սահմաններից դուրս»։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տարաձայնությունների մասին հաղորդումների ֆոնին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում էսկալացիայի նոր ալիքի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու հարգել հրադադարի ռեժիմը։
2500-3000 արական սեռի քաղաքացի հրաժարվելու է քաղաքացիությունից, ի՞նչ եք անելու. Հայկ Սարգսյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վլադիմիր Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա` ընտրություն և փողոցային պայքար. Նարեկ Կարապետյան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Ընտրություններին անգնահատելի աշխատանք կատարեցիք՝ շնորհակալ եմ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՆԳ փոխնախարարին
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման համար. ՆԳ փոխնախարար
ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ տեսակետներ են փոխանակում բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու վերաբերյալ, հայտարարել ՄԱԿ-ում Իրանի դեսպանը՝ հույս հայտնելով, որ բանակցությունների շուրջ համաձայնության կգան մինչև հունիսի վերջ:
ԵՄ-ն բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ:
Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:
Ֆիլիպիններում հունիսի 8-ի առավոտյան տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, ավելի քան 20 000 մարդ տեղահանվել է։ Գրեթե 500 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը մոտակա ժամանակներս՝ առնվազն մեկ շաբաթ, միմյանց հարվածներ չեն հասցնի։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության հասնել արդեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն ձգտել Իրանի հետ գործարքի, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցով, անկախ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ վթարված ռազմական ուղղաթիռի օդաչուները «լավ են»։
Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում՝ միաժամանակ բախվելով մարտական շփման գծում արդյունավետության անկման հետ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
#ՀԻՄԱ. ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Իսրայելն այս պահին դադարեցրել է հարվածներ հասցնել Իրանին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից ցանկացած նոր հարձակման։ Այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: