Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ երկրի արևելյան սահմանին գտնվող սահմանային անցակետերի գիշերային փակման ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, հաղորդում է RMF24-ը։
Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն քննադատել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, որն «անհեթեթ ու աղավաղված սուտ» էր անվանել «New York Times»-ի հոդվածը և հայտարարել թերթի դեմ զրպարտության հայց ներկայացնելու մասին: Նշված հոդվածում փաստագրված են իսրայելական բանտերում պաղեստինցիների նկատմամբ կիրառված սեքսուալ բռնության դեպքերը:
էդ էշերին մի լսեք՝ մտածում են՝ զապադլոյա՝ հլա մի հատ մեծ տոպրակ բերեք. Նիկոլ Փաշինյան
Որևէ «հովանոց» չի փրկի նրանց, ովքեր իրենց բորբոքված ուղեղներում երազում են Ռուսաստանի դեմ հաղթանակի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ճապոնական «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում ռադիոակտիվ նյութերի քիչ պարունակությամբ գոլորշու արտահոսք է գրանցվել: Միջադեպը տեղի է ունեցել սարքավորումների պլանային ստուգման ժամանակ, որից հետո կայանի օպերատորը որոշել է կանգնեցնել ռեակտորը՝ պատճառները պարզելու համար:
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԱԼԻՆ. #ՈՒՂԻՂ
Թուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը, փոխանցում է gazeta.press-ը։
Բրիտանացի նախարարները կարծում են, որ եթե Մեյկերֆիլդի լրացուցիչ ընտրություններում հաղթի Էնդի Բերնեմը, ապա Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է դիտարկել պաշտոնից հեռանալու տարբերակը, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Ամերիկյան Մեն նահանգի Միդքոսթ շրջանի սղոցարանում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է մեկ հրշեջ, ևս առնվազն 11 մարդ վիրավորվել է, հայտնում է «Associated Press»-ը:
Անհամեստ չեմ՝ սահմանային գյուղերում կառուցվող տներին ժողովուրդն անվանում է «Նիկոլի թաղը». Փաշինյան
Ավստրալիայի արևմուտքում՝ Պերտ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզու առափնյա շրջանում մայիսի 16-ի առավոտյան տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել են երկրի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Մեղրիում շրջադարձ է տեղի ունենում՝ ՀՀ-ի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ. #ՈՒՂԻՂ
Բելառուսին հասցվող մարդասիրական օգնության երկու երրորդը գալիս է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք բուժակ, հայտնում է «BBC News»-ը:
Շաբաթ օրը Բաղդադի կենտրոնում լսված բարձր ձայները եղել են հրետանային համազարկեր, որոնք հնչել են նոր կառավարության ձևավորման պատվին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Ամեն անգամ, երբ Ռուբինյանը և իր ոհմակը կախվում են Սերժի քաղաքական կապիտալից, այն աճում է. Աշոտյան
Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու կարևորությունը։
Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ո՞ւմ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզո՞ւմ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»:
ՃԻՉ
Թայվանը շաբաթ օրը հայտարարել է, որ «անկախ պետություն» է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն նախազգուշացումից մի քանի ժամ անց, որով նա չինական կղզուն զգուշացրել էր պաշտոնական անկախություն հռչակելուց, հաղորդում է AFP-ն։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հատուկ նիստում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տիրող ներկա իրավիճակի և դրանից բխող համաշխարհային տնտեսական հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի դեմ պատերազմ սանձազերծողների և նրանց տարածաշրջանային գործընկերների վրա: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով ՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, փորձագետների գնահատականներով, սպառնում է Հայաստանի տնտեսությանը առնվազն 5 մլրդ դոլարի կորուստով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահական ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդին, թե՛ բուժաշխատողին։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը»:
Միայն պառակտում, մահ, պարտություն, ողբերգություն և հանրային ու հասարակական դեգրադացիա: Ուրիշ ՈՉԻՆՉ չբերեց մեզ ձեր «հեղափոխությունը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքական որոշումները հանգեցնում են երկրի հասարակության պառակտմանը։ Այս մասին MAX հարթակի իր էջում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: