Ի վերջո, մարդիկ հիշողություն ունեն, հիշում են, որ 2015թ. նույն հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվեց: Իշխանությունն այս տարի շատ ավելի ցցուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպես քաղաքական երևույթ, չխոսեց:
Սարսափած վարչապետ կոչեցյալը այսօր զանգահարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Մեզ հաջողվեց մեր աղբյուրներից ստանալ խոսակցության սղագրությունը․
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ։ Այդ կապակցությամբ երեկ մենք աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, գործողությունների ծրագիր քննարկել և որոշակիացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Բոլթոնի ու Էլթոն Ջոնի ականջը կանչի։
Ըստ ներկայացուցչի՝ շեշտվել է, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։
Ընտրությունը նենց բանա, որ խաղաքարտերը մտածված տրյուկերով խառնողներինա սիրում»:
Հավատացեք, Հայաստանի համար շատ ավելի հետաքրքիր կլիներ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հական Ֆիդանի առողջության հետ կապված զարգացումները:
Նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հրաժարվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի Տերմինալ 5-ն իր պատվին վերանվանելու առաջարկից:
Ամենից շատը, որ զարմացնում է սրբի վերաբերյալ, ասել է Սուրբ Հայրը, նրա «համընդհանուր համերաշխությունն» է՝ նրա նույնականացումը բոլոր մարդկանց հետ և իր կյանքը նվիրելու նրա որոշումը՝ աղոթելու նրանց համար:
«Արցախում ժողովուրդը շատ դժվար կացության մեջ է, ուզում է, որ այս վիճակից դուրս գա, էն էլ փոսն ավելի են խորացնում, հարվածները գնալով ավելի ուժգին են լինում»,- 168.аm-ի հետ զրույցում ասաց շուրջ 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը:
Երեկ երեկոյան Երևանում հերթական քաղաքացին բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելու համար. նույն օրն ավելի վաղ քաղաքացիները դավաճան էին անվանել նաև Նեմեսիսի հերոսների հուշարձանի բացման արարողությանը մասնակցող Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Սուդանում ապրիլի 15-ին սկսված զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 500-ը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:
Նիկոլ Փաշինյանի քարոզչական հսկայական բանակը բաղկացած է տարաբնույթ շերտերից ու տարբեր թիրախների վրա աշխատող մանիպուլյատորներից։ Ամենամեծ շերտադրումը, իհարկե, արված է «Պերֆեկտ tv»-ների ու ցածրարժեք այլ ռեսուրսների վրա, որոնցով իշխանությունն ազդում է ոչ թե մարդկանց մտքերի, մտածողության, դատողությունների, այլ ամենապարզագույն բնազդների վրա։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային զարգացման ծրագիրը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի բնակչությունն այլևս չի աճում, իսկ ներգաղթի ժողովրդագրությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Զոհերի թվում են ոստիկանության 11 աշխատակիցներ։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին:
Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն:
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունիսին մատակարարվող WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,73%-ով՝ հասնելով 76,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային մի քանի հազար արկ է փոխանցել Challenger 2 տանկերի համար, ընդ որում՝ այդ արկերի մի մասը պարունակում է աղքատացված ուրան:
Փաշինյանը բազմիցս ոչ միայն սեփական անձի, այլև ընտանիքի անդամների զոհաբերման պատրաստակամության մասին է խոսել՝ հանուն հայրենիքի։ Ո՛չ զոհվել է, ինչպես խոստանում էր, ո՛չ էլ իր որդի Աշոտին է փոխանակել մեր հարյուրավոր գերիների հետ, ինչպես դարձյալ խոստանում էր։
Այս համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։
Տարածաշրջան է ժամանել ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը՝ փոխնախարար Իլյա Դենիսովի գլխավորությամբ, որը ղեկավարում է գերատեսչության հրդեհաշիջման գլխավոր վարչությունը:
Մինչև ապրիլի վերջը Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիային, իսկ մայիսի սկզբին կսկսվի գերմանական ինքնաթիռների տեղափոխումը Գերմանիա։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն արդեն դատական փուլում է: Ապրիլի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում դռնփակ կարգով կայացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը: ՊԲ նախկին հրամանատարի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու: Իսկ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, դատարան կմտնի մինչև մայիս ամսվա վերջ: