ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը հեռացել է աշխատանքից

ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ սեփական դիմումի համաձայն, դադարեցնում է գործունեությունը գրասենյակում։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր. «Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է։

Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031