Բաժիններ՝

Թուրքիայում համազգային սուգ է

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Սուգը կապված է նախօրեին Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 76 մարդու զոհվելու հետ:

Սուգի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում դրոշները իջեցվել են։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային։

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր է խլել։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031