Իրանն ակտիվացրել է Երևանի և Բաքվի հետ դիվանագիտական շփումները. Բաղայի

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ կովկասյան տարածաշրջանի և նրա բոլոր հարևանների անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար ։

«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, դիվանագիտական փոխանակում կա, որն ակտիվացել է վերջին օրերին»,-ասել է Բաղային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը նպաստելու միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս