Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի […]
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությա Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:
Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ:
Այսօր՝ ապրիլի 28-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր այդ քաղաքում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ:
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 27-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2017 թ. տարեկան հաշվետվությունը, սահմանել «Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները»:
Հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունն ամփոփում է նախորդ տարում Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, գների և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության արդյունքները:
2018 թվականի համար ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը նախատեսվել է 43,525.7 մլն դրամ: 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է 28%:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառմանը՝ ուղղված արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում խնդիրների, դրանց լուծմանն ուղղված գործողությունների ներկայացմանն ու առաջարկությունների ամփոփմանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ հրաժարական ներկայացրած նախարարների պարտականությունները դրվել են նախարարների առաջին տեղակալի պաշտոնակատարների վրա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ բնապահպանության նախարարի պարտականությունները դրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա:
Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությԱպրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ ուն է սկսվել։ Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 26-ից 27-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը…
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ»: