ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:
Սամվել Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հունան Պողոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից։
Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով:
Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:
Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը մարտի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման ու սփյուռքի նախարարներ է նշանակել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը:
Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխային: Հանդիպման ժամանակ փաստաբանը բարձրացրել է դատական նիստերի, իրենց պնդմամբ, անհիմն ձգձգման, ինչպես նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին առնչվող հարցեր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:
Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: