Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 5-ին հանդիպեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել զինված ուժերի եւ ԱԱԾ ծառայողների պարգեւատրելու մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 4-ին հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, որով Կարեն Ղարիբյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ
«Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդեվանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժելու մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական երկրորդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: