Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք՝ զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930