Գուգարաց թեմի հոգեւորականները Արցախ են մեկնում

Գուգարաց թեմի դիվանը տեղեկացնում է, որ այսօր լուսաբացին Վանաձորի Սբ. Սարգիս եկեղեցում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի՝ դեպի Արցախ մեկնեցին թեմի արժանապատիվ քահանաներ Տեր Ներսես քահանա Ղալայանը, Տեր Մերուժան քահանա Սողոյանը, Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, ովքեր այս ընթացքում ընդ իշխանությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արք. Մարտիրոսյանի պետք է ծառայեն Արցախում` ի զորակցություն մարտնչող մեր հերոսական ժողովրդի:

«Թեեւ քահնաներից շատերն են պատրաստ մեկնելու Արցախ, բայց անհրաժեշտ է նաեւ թիկունքը ամուր պահել, ուստի՝ առաջնորդի գլխավորությամբ թիկունքում թեմի քահանա հայրերը օրնիբուն իրենց ծառայությունն են բերում մեր բարեպաշտ ժողովրդին՝ լծված լինելով թիկունքի ամրության , զորակցության եւ հարազատների մխիթարության հույժ կարեւոր գործին: Հոգեւոր հայրերը իրենց ոգեկոչող, հայրենանվեր քարոզներով ու կոչերով օրհնում են թե՛ ճակատ մեկնողներին, եւ թե՛մարտի դաշտում գտնվող զինվորներին եւ թե՛ թիկունքում գտնվող հարազատներին: Ինչպես ասում է Սրբազանը` աղոթքը առավել, քան հզոր զենք է, երբ այն հնչում է ի խորոց սրտի», – ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս