
VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի մինչև 10% զեղչ

Յունիբանկի զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը, մեծացրել է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը մինչև 10%: Զեղչը տրամադրվում է հաճախորդին` Յունիբանկի Visa կամ ArCa քարտի առկայության դեպքում` կանխիկ կամ անկանխիկ վճարում կատարելիս: Հաշվի առնելով հաճախորդների նախապատվությունները, զեղչը կտրամադրվի նաև ապրանքները ապառիկ գնելու դեպքում: Հիշեցնենք, որ սպառողական վարկը ապրանքներ գնելիս Յունիբանկում հաստատվում է 1 րոպեում:
Այսօր «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ «Magnis» նշանը: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:
Յունիբանկը, VEGA խանութների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացնում է նաև համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: