Բաժիններ՝

Ապպա ունեցող մեքենաների քանակն աճել է

2013 թ. հունիսի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371,926, ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մեծ է 22,106-ով: Ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է 8 մլրդ 962 մլն 635 հազար դրամ ԱՊՊԱ վճար:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ մայիս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 702 մլն դրամ, ինչը ապրիլ ամսվա համեմատ նվազել է մոտ 172 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս փոքր-ինչ նվազել է` կազմելով 4,113 դիմում` նախորդ ամսվա 4,411-ի դիմաց: Նվազել է նաև հատուցման միջին չափը. 2013թ. մայիս ամսվա կտրվածքով`170,750 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-մայիս ժամանակահատվածի համար գնահատվում է 75.6%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից մեծ է 6.6%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս