Բաժիններ՝

Շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը գնել են 104.5 միլիոն դոլար

Հուլիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,534,911 ԱՄՆ դոլար 410.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,948,690 ԱՄՆ դոլար 411.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,148,892 EUR 530.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,798,925 EUR 533.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,108,022,049 ՌԴ ռուբլի 12.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,192,449 ՌԴ ռուբլի 12.57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս