Երբ ստիպված չենք լինի թռչելու համար մեկնել Թբիլիսի. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Բաց երկնքի» քաղաքականությանը, նշել է, որ մեկ տարվա կտրվածքով ինքնաթիռների շարժի 50 տոկոսանոց աճը հիանալի ցուցանիշ է, որը փորձելու են պահպանել մինչև տարեվերջ ու նաև դրանից հետո: «Աշխատում ենք այդ ուղղությամբ, վերացնում ենք բոլոր սահմանափակումները ներկայիս համաձայնագրերում, փորձում ենք ներգրավել խոշոր և հայտնի ավիաընկերությունների ինչպիսիք են՝ British Airlines-ը,Qatar Air-ը, Etihad-ը և այլն»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ բանակցություններ են վարվում նաև բյուջետային ավիաընկերության հետ: Ներկայացնում ենք մի հատված՝ այդ հարցազրույցից։
– ՀՀ քաղաքացիները շարունակում են Վրաստանից թռչել, որտեղից հնարավորություն կա մի քանի ամիս առաջ տոմս պատվիրելով՝ 50 եվրոյով թռնել:
-Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ երևույթը վերանա, որ մարդիկ ցանկություն չունենան Վրաստանով թռչել: Եթե ցանկանում են մեկ օր էլ Թբիլիսիում անցկացնել, խնդրեմ, բայց ոչ նրա համար, որ հինգ ժամ գնան-գան էժան թռնելու համար: Մենք ունենք ցանկություն՝ հասնելու նրան, որ վրացական շուկան չլինի ավելի գայթակղիչ մեր քաղաքացիների համար:
-Վրաստանն այդ հնարավորությունն իր համար ստեղծել է բյուջետային ավիաընկերությունների թռիչքների հաշվին: Նորանշանակ նախարարն ասել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը ինչ-որ բանակցություններ է վարում նման մի ընկերության հետ…
-Այո՛, մենք վարում ենք բազմակողմ բանակցություններ, կան նաև բյուջետային ավիաընկերություններ, որոնց հետ մենք վարում ենք բանակցություններ: Սա մի քիչ այլ հարթության հարց է: Չեմ կարող նշել ժամկետներ, բայց բանակցություններ վարվում են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում