«Պետք է տնտեսական լուրջ վերլուծություն արվեր, նոր դրանից հետո որոշում կայացվեր՝ անդամակցե՞լ ԵՏՄ-ին, թե՞ ոչ». տնտեսագետ
Ինչպե՞ս կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի տնտեսական վիճակի վրա և արդյո՞ք դա գների նորանոր բարձրացման պատճառ կհանդիսանա. այս և այլ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ միջազգային շուկայում ինտեգրացման գործընթացներ գնում են, և Հայաստանը չէր կարող խուսափել դրանցից, պարզապես մեր պետությունը պետք է ծանրակշիռ հաշվարկներ աներ. «Պետք է տնտեսական լուրջ վերլուծություն արվեր, թե դրանից մենք ինչ կշահենք և ինչ կկորցնենք, նոր դրանից հետո որոշում կայացվեր: Որքանով ես տեղյակ եմ, նման հաշվարկներ չեն կատարվել. եթե կատարվեին, ապա նաև կներկայացվեր, բացի այդ էլ՝ մենք՝ տնտեսագետներս ընդգրկված կլինեինք այդ գործընթացի մեջ: Այսինքն՝ պետության կողմից տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր չկա: Դրա պատճառն էլ այն է, որ Կառավարության իրականացրած քայլերն արդյունք չեն տալիս»: