Բաժիններ՝

ԵՏՄ-ին միանալ՝ չի նշանակում թռնել ՌԴ-ի գիրկը. Բարսեղ Բեգլարյան. «Ա1+»

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշումը։ «Որոշումն արդեն ընդունվել է, ես ով եմ, որ ասեմ ճիշտ է, թե սխա՞լ։ ԵՏՄ-ին միանալով չի նշանակում միակողմանորեն, կներեք, թռնենք Ռուսաստանի գիրկը»,- «Ա1+»-ին ասաց Բարսեղ Բեգլարյանը

Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի պատվիրակը խորհուրդ է տալիս առայժմ սպասել՝ հասկանալու համար այդ որոշման հետեւանքները. «Մի դատիր, որ չդատվես, ես չեմ ուզում դատավորի դերում հանդես գալ, ստիպված ենք այդ նոր իրավիճակում գտնել ճիշտ, նորմալ լուծումներ»։

Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մի մասը նվիրված էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն։ Համագումարին մոտ կես ժամով մասնակցած վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց՝ ԵՏՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումները կատարվում են ըստ ժամանակացույցի։
«Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո»,- ավելացրեց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031