Սաուդյան Արաբիան մտադիր չէ հրաժարվել իր նավթային ռազմավարությունից. The Financial Times

The Financial Times-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան վստահ է, որ իր նավթային ռազմավարությունը հաջող է. «սև ոսկու» գների նվազեցումն օգնել է երկրին հաղթել մրցակիցներին:

Մասնավորապես, Սաուդյան Արաբիան առավելություն է ստացել թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողների նկատմամբ: Այժմ Սաուդյան Արաբիան վերստին հաստատում է նավթային շուկայում գերակա ուժի կարգավիճակը:

Ապրիլին Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը բարձրացրել է մինչև ռեկորդային մակարդակի` օրական 0.3 միլիոն բարելի: Ապագայում նա չի պլանավորում փոխել իր քաղաքականությունը:

Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ համաշխարհային էներգետիկայում կպահպանվի իր գերակայությունը` չնայած վառելիքի այլընտրանքային տարբերակների զարգացմանն ու OPEC-ում նավթի արտադրողների կողմից մրցակցության աճին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031