Լարիի փոխարժեքը կկայունանա միջնաժամկետ հեռանկարում. Կվիրիկաշվիլի

Sputnik գործակալության փոխանցմամբ` լարիի փոխարժեքը կկայունանա միջնաժամկետ հեռանկարում և դրական միտումները կհայտնեն արդեն ամառային ժամանակահատվածում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով` Վրաստանի կառավարությունը լարիի փոխարժեքի հարցում շատ ակտիվորեն օգտագործում է իր տրամադրության առկա բոլոր գործիքները, աշխատում է բազմաթիվ ուղղություններով` արժութային կայունության հասնելու համար:

Կվիրիկաշվիլին չի բացառել, որ առաջիկայում կլինեն լարիի փոխարժեքի տատանումներ, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ չի գրանցվի լարիի փոխարժեքի լուրջ անկում: Վրաստանի ազգային արժույթը սկսել է ակտիվորեն արժեզրկվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ից:

Տեսանյութեր

Լրահոս