Բաժիններ՝

Մարդկային կապիտալի ցուցիչով Հայաստանը 43-րդն է՝ 124 երկրների շարքում

Համաշխարհային տնտեսական ֆորումն ու Mercer ընկերությունը հրապարակել են «Մարդկային կապիտալ 2015 թ զեկույցը»: Հայաստանը 43-րդն է 124 երկրների շարքում: Զեկույցը հրապարկվում է երկու տարին մեկ:  Մեր երկիրը 2013 թվականի համեմատ դիրքերը բարելավել է 30 նիշով:

«Մարդկային կապիտալ 2015թ զեկույցի» առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է, հնգյակում են Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան և Ճապոնիան: Ռուսստանը 26-րդ հորիզոնականում է։ ԵՏՄ մեր մյուս գործընկերները՝ Ղազախստանը 37- րդ, Ղրղզստանը՝ 44- րդ տեղում են։ Ուկրաինան 31 տեղում է։

Մեր հարեւաններից Թուրքիան 68- րդ Իրանը՝ 80- րդ տեղում են։ Վրաստանը զեկույցի հեղինակները չեն դիտարկել:

Հետխորհրդային երկրներին առաջատարների թվում են Էստոնիան՝ 16-րդ հորիզոնական, Լիտվան՝ 18-րդ և Լատվիան՝ 23-րդ: Ադրբեջանը զեկույցում զբաղեցնում է 63-րդ տեղը։

Զեկույցի գլխավոր բաղադրիչը մարդկային կապիտալի համաթիվն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը զարգացնում և միաժամանակ օգտագործում մարդկային կապիտալը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 46 ցուցիչներ՝ կենսամակարդակը,գրագիտությունը, կրթությունը, աշխատուժի որակավորումը, մարդկանց կյանքի տևողությունը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս