Թուրքիայի ու Ադրբեջանի համար օգտակար կլիներ ազգային արժույթներով առևտուր անելը. Նեջաթի Շահին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Կենտրոնական բանկի փոխնախագահ Նեջաթի Շահինը հայտարարել է, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առևտրային շրջանառությունն իրականացվի լիրայով ու մանաթով, ապա դա դոլարի փոխարժեքի հաճախակի փոփոխման ժամանակներում կարող է էլ ավելի շահավետ լինել երկու երկրների համար.

«Ազգային արժույթներով, առանց այլ երկրների արժույթներից կախվածության առուծախ իրականացնելը կարող է Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի համար հանգեցնել ռիսկերի առավելագույն նվազեցմանը` կապված դոլարի փոխարժեքի տատանումների հետ: Սակայն դա հեշտ չէ իրագործել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031