Բաժիններ՝

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. փոխարժեքները՝ մայիսի 14-ին

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 14-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 483.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 483 դրամը։

Կանխիկ արտարժույթի շուկայում դրամն արժեզրկվել է է բոլոր արժույթների նկատմամբ։

Rate.am համակարգի տվյալներով, մայիսի 14-ին ժամը 16։00-ի դրությամբ,  ամերիկյան արժույթը գնվում է միջինը 480.82 դրամով (+ 1.02 դրամ), վաճառվում 484.98 դրամով (+ 0.05 դրամ):

Եվրոյի առքի միջին գինը 545.86 դրամ է (+ 6.09 դրամ), վաճառքինը՝ 556.48 դրամ (+ 6.48 դրամ)։

Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.52 դրամով (+ 0.05 դրամ), վաճառվում՝ 9.98 դրամով (+ 0.07 դրամ)։

ՀՀ Կենտրոնական բանկը մայիսի 14-ի համար սահմանել է հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլար՝ 481.74 դրամ (+ 0.83),

Եվրո՝ 549.95 դրամ (+ 10.03),

Ռուսական ռուբլի՝ 9.64 դրամ (- 0.06):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս