Բաժիններ՝

«Թանգարանային գիշեր»` Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:

Մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝
Վ. Սարգսյան 6, հեռախոս՝ 010 59 27 83:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս