Բաժիններ՝

Ատոմակայանի չարաշահումները կազդեն ներդրումային միջավայրի վրա

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս:

ԱԱԾ-ն նաև տեղեկացրել էր, որ հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կազդի դա ներդրումային միջավայրի վրա:

«Դուք ինձ հարց եք տալիս մի ոլորտի մասին, որն իմ իրավասության ներքո չի գտնվում, այդ հարցն իրավասու մարմիններին տվեք: Իսկ առհասարակ, երևույթը, որ չարաշահումները կամ ոչ արդյունավետ գնումները կարող են ազդել ներդրումների վրա, ակնհայտ է, ու դրա համար պետք չէ լինել էկոնոմիկայի նախարար կամ լրագրող: Ցանկացած բացասական դրևորում բացասական ազդեցություն ունի ընդհանուր ներդրումային միջավայրի վրա: Չէի ուզենա, որ նման չարաշահումները և ոչ արդյունավետ գնումները դարձնենք երկրի վարկանիշի նվազեցման դրոշակ»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս