Ամերիաբանկը կկարողանա փակել հաճախորդների քարտերը՝ անվտանգության նկատառումներով
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ փոփոխել է վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնների որոշակի դրույթներ։ Հաճախորդներին ուղարկված հաղորդագրության մեջ բանկն այս փոփոխությունները պայմանավորել է հաճախորդների անվտանգությամբ և նրանց կողմից իրականացվող գործարքներն առավել ապահով դարձնելու ձգտմամբ։
Փոփոխություններով, մասնավորապես սահմանվել է, որ գործարքների անվտագության ապահովման նպատակով ռիսկային երկրներում քարտով գործարքների իրականացումը կարող է սահմանափակվել բանկի կողմից։ Մի շարք դեպքերում քարտը կարող է փակվել բանկի նախաձեռնությամբ՝ զեղծարարության փորձերը և այլ անձանց կողմից քարտի օգտագործման հնարավորությունը սահմանափակելու նպատակով։
Ամերիաբանկը տեղեկացնում է նաև, որ նպատակ ունենալով մատուցել առավել հարմարավետ հեռահար ծառայություններ՝ այսուհետ թողարկված քարտերի առաքումը գործում է բոլոր տեսակի քարտերի համար՝ ներառյալ մաքսային քարտերի:
Փոփոխված պայմաններին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: