Բաժիններ՝

ՏՏ ոլորտի 2 ընկերություններ ազատ տնտեսական գոտու շահագործող դարձան

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և կառավարության նախկին որոշումներից մեկը, «Ունիկում ինժիներինգ» և «Արիդես» ՍՊԸ-ների՝ «Ալյանս» Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործողի թույլտվություն ստանալու հայտերը, ԱՏԳ շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները, ՀՀ կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ներին «Ալյանս» ԱՏԳ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում 5-ական տարով տրամադրել շահագործողի թույլտվություն։

Թույլտվությունը տրամադրվել է՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, դա հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս