Բաժիններ՝

«Հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ». Իշխան Զաքարյան

Մարտի 24-ի ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա սոցփաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ուսումնասիրության ընթացքում 300 մլն դրամի տարբեր խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին այսօր ՀՀ  կառավարության նիստի ընթացքում ասաց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ  պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի, Հանքավանի՝ ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում:

Նրա խոսքով՝ Ծաղկաձոր համայնքում ուսումնասիրել են 21 հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ և հյուրանոցներ, հայնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջան քաղաքում՝ 7 հանգստյան տուն և հյուրանոց, հայտնաբերվել է 43 մլն 490 հազար դրամի խախտում, Արզական համայնքում՝ 4 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 27 մլն 146 հազար դրամի խախում, Արզնի համայնքում՝ 3 առողջարան, հայտնաբերվել է 22 մլն 717 հազար դրամի խախտում, Արտավազ համայնքում՝ 3 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 10 մլն 230 հազար դրամի խախտում, Հանքավանում՝ 2 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 4 մլն 314 հազար դրամի խախտում:

Իշխան Զաքարյանն ասաց, որ ընդհանրապես պետական բյուջեից տրամադրվող գումարները երկու ուղղությամբ են ծախսվում՝ հանգստի կազմակերպում և առողապահության կազմակերպում: Այս առումով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզաավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունը:

Ըստ այդ նախարարության տեղեկատվության՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթեի հանգստի ապահովման ծառայության մեջ ընգդրկված են եղել թվով 69 զբոսաշրջային օպերատորներ, որոնցից վերսհսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել 7 ընկերություններում:

Կարդացեք նաև

«Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը, որ ես թվարկեցի: Երկրորդ՝ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորների մոտ առկա են սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացումների դեպքեր, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Չորրորդ՝ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարության կողմից, գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ:

Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար չափով թափանցիկ և վերահսկելի: Եվ հինգերորդ՝ սոցիալական փաթեթի գումարները պետական բյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել, վերասհկիչ պալատի աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել՝ բանկերի կողմից հղում անելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին»:

Իշխան Զաքարյանն ասաց, որ ելնելով վերոգրյալից՝ վերահսիչ պալատը առաջարկում է ոլորտը կարգավորող իրավական ակտերը շրջացնելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հագստի բաղադրիչին վերաբերող դրույթները:

Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք որոշվել է այս ուսումնասիրությունների ճակատագիրը, ինչին ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ 69 լիցենզավորված կազմակերպություններից 7-ում են ուսումնասիրություններ կատարվել, վերջնական արդյունքները հասկանալու համար պետք է ուսումնասիրություններ կատարվեն բոլոր կազմակերպություններում: Նա վարչապետին խնդրեց, որպեսզի կառավարության վերահսկողական ծառայությունն էլ մասնակցի այս աշխատանքներին, քանի որ այս տարի ֆիզիկապես չեն հասցնի ամենը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարության նախորդ նիստի ընթացքում հայարարել են գործընթացի կասեցման մասին, ինչը բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկումների առիթ է դարձել: «Կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքին»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս