Ինչո՞ւ հանկարծ այսպես հապճեպ «Մեգատեքսը» որոշեց ետ վերցնել հայցը, երբ գործն արդեն ավարտին էր մոտեցել: Այս շտապողականությունը դրդում է մտածել, որ Նազարյանը փորձել է հասարակական աչքից ու հրապարակայնացումից թաքցնել ինչ-ինչ փաստեր ու կեղտոտ գործարքներ, որ տեղ են գտել այս դատական վեճի մասնակիցների միջև: Ընդ որում՝ նախորդ դատական նիստին պարզվել էր, որ «Նաիրիտի» իրավաբան Արմեն Աբովյանը պաշտպանում է գործարանին դատի տված ընկերության՝ «Մեգատեքս Գրուպի» շահերը, թեև շարունակում է աշխատել «Նաիրիտում»: Սա խիստ ուշագրավ հանգամանք է:
Ուշագրավն այն է, որ եթե աղքատների և շատ աղքատների տեսակարար կշիռը նվազել է, ծայրահեղ աղքատներինը հակառակը` ավելացել է։ 2013 թվականին ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1.6% էր։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:
Խորհուրդը քննարկել և հաստատել է Տրանշ-3-ի շրջանակում իրականացված Թալին-Գյումրի Մ1 ճանապարհի վերակառուցում և բարելավում 90+200 կմ-ից մինչև 117+670 կմ (Լանջիկ-Գյումրի հատված) մրցույթի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթների ընթացքին, ինչպես նաև նոր մրցույթ հայտարարելու հետ կապված փաստաթղթային հարցերի:
Սահմանադրական փոփոխություններն իրենց բնույթով կարող են ազդել նաև տնտեսության վրա: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Մենք շարունակում ենք խորանալ այս շուկայում և նոր առաջարկներով հանդես գալ»,- ասաց Դ. Հարությունյանը՝
Հրանտ Բագրատյանը Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին անվանեց «վիճակագրական սուտասան»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
«Յունիբանկը» ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց, որ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սահմանված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից հայտարարություն ներկայացնելու դեպքում:
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այս փոփոխության մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ կարևորելով, որ բիզնեսը հասցնի ձեռք բերել և տեղադրել նոր սերնդի ՀԴՄ սարքերը:
Երբ ՀՀ-ից ապրանքներն ուղարկվում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով ետ են բերվում, դրանք կրկնակի հարկվում են ԱԱՀ-ով, ինչը նախկինում չկար:
Այսօր Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում շուրջ 12 հարց է՝ միջազգային պայմանագրեր և օրինագծեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր կավարտեն նախագծերի քննարկումն ու վաղը առավոտյան, հավանաբար, կկազմակերպեն քվեարկությունը:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Forbes-ի վարկանիշում ամենահարուստ մարդկանցից մեկն իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան է: Նրա ունեցվածքը 78 միլիարդ դոլար է, որի աղբյուրը հիմնականում Inditex կազմակերպությունն է, որը համատեղում է աշխարհահռչակ Zara, Pull & Bear, Bershka, Massimo Dutti, Stradivarius, Oysho և այլ հայտնի բրենդերը:
Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.5 %-ով: Նույն ժամանակահատվածում մանրածախ առևտուրը նվազել է՝ 6.4%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20.4%, այդ թվում՝ արտահանումը՝ 2.2%, ներմուծումը՝ 26.6%: Մնացած ոլորտներում աճ է գրանցվել: Սակայն ամսական կտրվածքով դիտարկելու դեպքում պատկերը տխուր է, և գրեթե բոլոր ոլորտներում անկում կա:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,677,056 դոլար 480.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,018,002 ԱՄՆ դոլար 482.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2015թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 20,4%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Եկեք ամփոփենք` ինչ է ասում նախկին նախագահը։ Ռ Քոչարյանը հերթական անգամ բավականին թափանցիկ ակնարկում է, որ ինքը պատրաստ է տեր կանգնել «անտեր մնացած զանգվածին»։ Պատրաստ է բոլոր առումներով, այդ թվում` ֆիզիկապես։
Նրա խոսքով՝ 2016 թվականի բյուջեն նախատեսված է այն իրողությունների հաշվառմամբ, որ տարածաշրջանում զգացվում են ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներ, և, ըստ նրա՝ ամենապրոբլեմայինն այն է, որ այդ ազդակների հիմքում ոչ թե տնտեսական կամ ֆինանսական գործոններ են, որոնք այս կամ այն կերպ կարելի է կանխատեսել, այլ՝ քաղաքական, որոնք շատ դժվար է կանխատեսել:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մեր սիրելի Վարդուշ ծյոծան պետք է հատիկ առ հատիկ, ՀԴՄ-ի վրա եղած կոճակներով հավաքի այդ տեքստը։
Հարցին, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով հաջորդ տարվա արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը չե՞ն մեծանում, ՀՀ ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե տատանումներն ինչ չափով կլինեն»:
Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը:
ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մատնունի ծիրանավոր» (Potentilla porphyrantha) հազվագյուտ բուսատեսակի մի մասի պահպանության համար ծախսվելու է ավելի քան 500000 ԱՄՆ դոլար։ Ծրագիրն իրականացնելու է «Գեոթիմ» ՓԲԸ-ն` համագործակցելով «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի, Treweek Environmental Consultants ընկերության (Մեծ Բրիտանիա) և Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Բուսաբանական այգու հետ։
Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով, որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: Բացատրությունը, թերևս, այն է, որ այս անգամ խաղի արդյունքում կարող է «Մեգատեքսի» գործարքը չեղյալ համարվել, բաժնետոմսերը նորից վերադարձվեն «Նաիրիտ», որի հաշվեկշռում կմնա 10 մլն դոլարը, և կորած 1 մլն-ի հարցը «կջրվի»: Չէ՞ որ հենց այս խնդրի հետ կապված են նաիրիտցիները փորձում այժմ հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի ու քննվի գոնե այդ դրվագը: Իսկ այս աֆյորայի արդյունքում դրա համար ուղղակի հիմք չի լինի: