Ով որքան է վարկավորել. ՀՀ բանկերի վարկային պորտֆելները
ՀՀ 19 առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 211.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը ստացվել է բանկերի եռամսյակային հաշվետվություններից։ Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ՝ բանկերի վարկային պորտֆելն աճել է 93.8 մլրդ դրամով կամ 4.43%-ով։
Սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ամենամեծ վարկային պորտֆելը (հաճախորդներին տրված վարկեր) ունի Ամերիաբանկը՝ 339.9 մլրդ դրամ, որին հաջորդում են Արդշինբանկը՝ 318.7 մլրդ դրամ, և Հայբիզնեսբանկը՝ 235.3 մլրդ դրամ։
Բոլոր 19 առևտրային բանկերի վարկային պորտֆելների մեծությունը և փոփոխությունը տարեսկզբի համեմատ կարող եք տեսնել ստորև։
Տոկոսային առումով վարկերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը՝ Ամերիաբանկ՝ 15.4%, Արդշինբանկ՝ 14.4%, Հայբիզնեսբանկ՝ 10.6%, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 7.3%, ՎՏԲ Հայաստան՝ 7.2%։
Կարելի է կանխատեսել, որ Առէկսիմբանկը իրեն միավորելու գործարքի ավարտից հետո վարկային պորտֆելի ծավալով առաջին տեղ դուրս կգա Արդշինբանկը։
Նշենք նաև, որ տարվա սկզբի համեմատ՝ 8 բանկերի վարկային պորտֆելները նվազել են, 11-ինը՝ աճել։
Վարկային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է Անելիքբանկը՝ շուրջ 60%, իսկ ամենից շատ նվազել են Առէկսիմբանկի տրամադրած վարկերը՝ 33.4%-ով։