Բաժիններ՝

«Նաիրիտ» գործարանը կհայտարարվի արդյունաբերական գոտի, 70 մլն դոլար ներդրողը 5 տարի կազատվի հարկերից

Այս շաբաթ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ է ներառվել և պետք է քննարկվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը: Այն մշակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը: Օրինագիծը ստացել է ԱԺ Տրենտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրինագծի համահեղինակ, հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ին հայտնեց, որ նախագիծը քննարկվել է կառավարության հետ համատեղ: Ըստ նրա` մի քանի համակարգաստեղծ ձեռնարկություններում պետք է փորձել խոշոր ներդրում գրավել, այլապես որոշ ժամանակ անց արտաքին վարկեր վերցնելը դժվար կլինի, որովհետև Հայաստանը ո՛չ ԱՄՆ է, ո՛չ Չինաստան, որ պարտքը ՀՆԱ 100%-ն էլ անցնի, վարկեր տան. «Եթե հասնենք ՀՆԱ/պարտքի 60-70%, մեր վարկունակությունը շատ կընկնի, որովհետև մեր միջավայրը շատ ռիսկային է»:

Նախագծով առաջարկվում է «Նաիրիտի» վերաշահագործման և հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ, ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «Նաիրիտի» գործունեությունը, ամրագրել գույքային համալիրի ամբողջականության ապահովումը և բացառել հիմնական միջոցների օտարումը՝ մինչև ընկերության գույքային համալիրի՝ համապատասխան ներդրումային ծրագրով օտարումը, ինչպես նաև ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը:

Առաջարկվում է նաև արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային ծրագրի դեպքում 5 տարի ազատելով հարկերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս