«ԵՄ-ն եղել, մնում է և լինելու է Հայաստանի համար հիմնական առևտրային գործընկերը». Գարեգին Մելքոնյան
«ԵՄ-ն եղել, մնում է և լինելու է Հայաստանի համար հիմնական առևտրային գործընկերը՝ և՛ ներմուծման, և՛ արտահանման առումով, այն պարզ պատճառով, որ ունենալով 500 մլն-անոց խիստ գնողունակ շուկա և այդքան մոտ լինելով ՀՀ-ին, բնականաբար, ծանրակշիռ դեր է ունենալու ՀՀ առևտրային համագործակցության մեջ»,- այսօր ԱԺ-ում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսակն զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նա ներկայացրեց GSP+ միակողմանի տրվող համակարգի առավելությունները և նշեց, որ կան լավ նախադրյալներ՝ հետագայում ավելի ընդգրկուն փաթեթ ունենալու համար:
«Ներդրումային տեսանկյունից այսօր Հայաստանը տարածաշրջանում ունի որոշակի առավելություններ՝ լինելով երկիր, որ իրականացնում է բալանսավորված առևտրային քաղաքականություն, լինելով ԵՏՄ լիիրավ անդամ, մենք կարողանում ենք լավ հարաբերություններ զարգացնել և՛ ԵՄ-ի, և՛ Իրանի, և՛ արաբական երկրների հետ, ինչը կարևոր է բիզնեսի տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը: