
Բանկերի հաճախորդների թիվն աճել է

ՀՀ բանկերը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ, որոնցից 79 հազար 189-ը՝ իրավաբանական անձինք, 2 մլն 380 հազար 954-ը՝ ֆիզիկական անձինք։
Տարվա սկզբի համեմատ բանկերի հաճախորդների թիվն ավելացել է 133.3 հազարով։ Այդ թվում՝ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն ավելացել է 2844-ով, ֆիզիկական անձանցը՝ 130 հազար 469-ով։
Նշենք նաև, որ բանկերի հաճախորդները հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 866700 հատ վարկային հաշիվ և 192248 հատ ավանդային հաշիվ։