Բաժիններ՝

«ԵՄ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնելու ՀՀ-ի դրամաշնորհային աջակցությանը». Մարկ Դեյվիս

Հայաստանի արտաքին պարտքի կայունության տեսակետից մտահոգիչ են փոխարժեքի տատանումները, քանի որ պետական պարտք/ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի ընդամենը 10%-ն է դրամով արտահայտված: Այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը՝ ուշադրություն դարձնելով գոյություն ունեցող ֆիսկալային կանոնների վրա:

Ըստ նրա՝ երբ ԱՄՀ-ն մի քանի օրից հրապարակի իր զեկույցը, դրանում կլինի նաև, թե երբ է ՀՀ-ն դուրս գալու պարտքի բեռի ծանրությունից, բայց խնդիրներ են առաջանում նաև նոր պարտք վերցնելու տեսակետից:

Մ. Դեյվիսը նշեց, որ ԵՄ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնելու դրամաշնորհային աջակցության այն ծրագերին, որոնք ուղղված են միջավայրի բարեփոխմանը, նոր տարանցիկ հնարավորություններ են տալու, նպաստելու են մարզերի զարգացմանը:

Մ. Դեյվիսի խոսքով` ՎԶԵԲ-ն այսօր 300 մլն դոլարի վարկավորում է հատկացրել Հայաստանին, որն ուղղվել է մասնավոր հատվածին. «Մենք ուշադրություն ենք դարձնում մրցակցության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանը, հանրային ծառայությունների ոլորտում մասնավոր ծաայությունների զարգացմանը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս