
Ավանդների տոկոսադրույքները նվազել են

2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նվազել են։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի տվյալները։
Այսպես, մինչև 1 տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքների պատկերը հետևյալն է։
Իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8% (սեպտեմբերի 9.4%-ի և հունվարի՝ 10.6%-ի դիմաց), իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքը՝ 4.9% (սեպտեմբերի 5.4%-ի և հունվարի 5.5%-ի դիմաց։
Ֆիզիկական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 11.8% (սեպտեմբերի 12.3%-ի և հունվարի 14.9%-ի դիմաց), իսկ դոլարային ավանդներինը՝ 5.1% (սեպտեմերի 5.4%-ի և հունվարի՝ 5.9%-ի դիմաց)։
1 տարուց ավելի ժամկետով ավանդների տոկոսադրույքների դեպքում պատկերը փոքր-ինչ տարբերվում է։
Իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 12.4%։ Սա ավելի ցածր է տարեսկզբի 14.1%-ից, սակայն գերազանցում է սեպտեմբերի ցուցանիշը (11.7%)։ Դոլարային ավանդների դեպքում տոկոսադրույքը նվազել է թե՛ տարեսկզբի, թե՛ սեպտեմբերի համեմատ։