«Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 775, 775/1, 775/2 եւ 775/3 լիցենզիաները եւ ներդիրները կորել են:
Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց, ինչպես նաև եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդման հետևանքով, ինչի մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Etihad» ավիաընկերության «The resdidence» սպասարկման կարգը: «The resdidence»-ը ավիաընկերության նոր ծառայությունն է, որը սկսեց մատուցվել 2014թ. դեկտեմբերին Աբու Դաբի-Լոնդոն թռիչքի ընթացքում: Լոնդոնից Աբու Դաբի և հակառակը թռչելու համար մեկ անձը պետք է վճարի մոտավորապես $39 806.
Ինչո՞ւ է փողն այդպես սիրում հրեաներին: Ի՞նչ գաղտնիքների են նրանք տիրապետում, որպեսզի կարողանան իրենց ձգել հսկայական քանակի գումարներ: Եվ ընդհանրապես, կա՞ն հարստության յուրահատուկ գաղտնիքներ, որոնք հատուկ են միայն այս ժողովրդին:
«Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի փոխարեն` մենք կրենք այդ վնասը: Ջրային և մյուս գործոնների մասին հեքիաթ են պատմում: Ո՞վ ասաց, որ այդպես է: Ես էլ կարող եմ այլ ձևով խնդիրը դնել՝ ՀԷՑ, հոսանք ես գնում, ինձ բավարարի էն գնով, ինչ տրված է, Վրաստանից գնիր 22 դրամով»,- ասում է Վահագն Խաչատրյանը:
Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ
2015թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 812.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 6.6 մլրդ. դրամ կամ 13.9 մլն. ԱՄՆ դոլար:
2015 թվականի հունվար-մայիսին բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների, կազմել է 3281,6 հազար տոննա։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, դա 8,8%-զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,029,251 դոլար 472.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,645,614 ԱՄՆ դոլար 473.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2015 թվականի հունիս ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է թվով 75 հիփոթեքային վարկ` 835 միլիոն ՀՀ դրամ ծավալով: ԱՀԸ հրապարակած տվյալների համաձայն՝ վարկերի մեծ մասը տրվել է Երևանում՝ 61-ը անշարժ գույքի ձեռքբերման, 16-ը՝ վերանորոգմանհամար:
168.am-ը 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում «ստվերի դեմ պայքարի» գործընթացը:
Գնահատանքի իմ խոսքն եմ ուղղում ձեզ: Սերունդներ կրթելը դժվարին ու պատասխանատու գործ է, և այս առումով ձեր աշխատանքը անգնահատելի է: Դուք ձեր բեղուն ու քրտնաջան աշխատանքով տարիներ շարունակ կարողացել եք հայեցի կրթել մատաղ սերնդին, և ձեր անմնացորդ նվիրումով ծառայել մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման սուրբ գործին:
«Դուք էլ տեսում եք այն, ինչ մենք ենք տեսնում: Ամեն ինչ պետք է անենք, որ լավ լինի: Այս իրադրության օբյեկտիվ պատճառներ էլ կան, միան իշխանությունից կախված չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը՝ գնահատելով տնտեսության ներկայիս իրավիճակը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա նիստում՝ հուլիսի 8-ին, 13 տարբեր որոշումներով 70 մլն դրամ տուգանքի է ենթարկելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը:
Ռուսաստանից 200 միլիոն պարտք վերցնելու թեման առիթ հանդիսացավ, որ ոլորտի պատասխանատուներն ու քաղաքական ուժերը կրկին ուշադրություն դարձնեն ՀՀ արտաքին պարտքին ու դրա արդյունավետությանը։
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Ուկրաինայի պետական պարտքը 2015թ. վերջին կկազմի ՀՆԱ-ի 95 տոկոսը: Աս մասին ասվում է ինֆլյացիայի նոր հաշվետվությունում, որը տեղակայված է երկրի Ազգային բանկի կայքում:
Մինչև 2005 թվականն ընդունված ՀՀ էներգետիկ ռազմավարության համաձայն՝ Հայաստանը պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր և առկա հավելյալ 40% ռեսուրսը արտահաներ Թուրքիա, Վրաստան, Իրան և այլն:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սնանկացումն է, որ ճանապարհով 2008-09թթ. անցել են ամերիկյան բոլոր գիգանտները:
«Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ պատասխանատու են, հավասարապես ենք պատասխանատու, մի երկիր, մի ժողովուրդ ենք: Կրավորական դիրք ով ընդունում է, ինքը միանգամից պետք ա ասի՝ ես էս երկրից չեմ»,- ասում է Կարեն Ճշմարիտյանը:
Հունաստանը կրկին եվրոպական գործընթացների կիզակետում է։ Հունիսի 30-ին հույները պարտավոր էին վերադարձնել նախկինում վերցված պարտքի հերթական չափաբաժինը` 1 միլիարդ 540 մլն եվրոյի չափով։ Հրաժարվեցին։
«Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:
Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
«Կարևոր խնդիրը Սերժ Սարգսյանը պատրաստ է լուծել անվտանգության հաշվին: Ո՞վ է թույլ տվել նման բան, ո՞վ է իրավունք տվել որևէ խնդիր անվտանգության հաշվին լուծել: Թե՞ սա նախատեսված է, պլանավորված է անվտանգության խնդիրները դնելու ցուցարարների վրա: Ի՞նչ է սա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: