Բաժիններ՝

Google Chrome-ը կսկսի նյարդայնացնող գովազդը. BBC

Alphabet-ին պատկանող Google կորպորացիան հայտարարել է, որ 2018 թվականին Chrome բրաուզերում կներդնի կպչուն ինտերնետ-գովազդի արգելափակման գործառույթ, հայտնում է BBC-ն:

Իր բլոգում կորպորացիան հայտնել է, որ կայքերի սեփականատերերին կտրամադրի Ad Experience Reports գործիքը, որը կօգնի նրանց հասկանալ, թե որ գովազդն է համարվում ընդունելի և թե ինչպես լուծել գովազդի հետ կապված խնդիրները, որը չի համապատասխանում չափանիշներին:

Գովազդի որակի ստանդարտները կորոշի «Հանուն լավագույն գովազդի կոալիցիան», որում ներառվել են Google-ը, Facebook-ը, News Corp-ը, Interactive Advertising Bureau-ն (IAB), Procter & Gamble-ը և այլ ընկերություններ:

Անընդունելի կհամարվի, մասնավորապես, լողացող պատուհանների տեսքով գովազդը, ավտոմատ միացող տեսահոլովակներն ու հետհաշվարկով գովազդային հայտարարությունները:

Google-ում հաշվարկում են, որ նոր գործառույթը կխանգարի օգտատերերի թվի աճին, որոնք, փորձելով ազատվել կպչուն ու նյարդայնացնող գովազդներից, տեղադրում են ողջ գովազդն արգելափակող սարք:

«Լավ գովազդային փորձով» կայքերի սեփականատերերին նույնպես հասանելի կլինի գործիքը, որը ստացել է Funding Choices անվանումը:
Նրանք կկարողանան օգտատերերին տրամադրել հնարավորություն ընտրել Ad-Blocker (ծրագիր գովազդի արգելափակման համար) կամ վճարել առանց գովազդի կայքերը դիտելու համար:

Այդ գործիքի բետա-վարկածը արդեն հասանելի է Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս